Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ռոհանին Ռուսաստանին միջուկային գործարքի վերաբերյալ «լուրջ երկխոսության» կոչ է արել

Ռոհանին Ռուսաստանին միջուկային գործարքի վերաբերյալ «լուրջ երկխոսության» կոչ է արել
10.06.2018 | 02:19

Մոսկվան ու Թեհրանը պետք է ավելի լուրջ երկխոսություն հաստատեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու առնչությամբ` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ:

«Ինչ վերաբերում է այդ համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, այստեղ անհրաժեշտ է ավելի լուրջ և ավելի կարևոր երկխոսություն մեր երկրների միջև»,- ընդգծել է Իրանի նախագահը: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շատ կարևոր և կառուցողական դեր» է խաղացել միջուկային համաձայնագրի իրականացման գործում:

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ